Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել

Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել
Աշխարհ
19:38, 28 июнь 2021
Լոնդոնի կենտրոնի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել. հաղորդում է news.mail.ru-ն:

«Այրվում են երկաթուղային կամարների տակ գտնվող երեք առևտրային օբյեկտներ, չորս ավտոմեքենա ևհեռախոսային խցիկ։ Ճանապարհները փակ են, մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջան այցելելուց, փակ պահել պատուհաններն ու դռները»,- ասված է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:


Համացանցում տարածված  կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում կրակից։ Իրավապահները հայտարարել են, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ։

Պատճառների և տուժածների մասին այս պահին դեռ ոչինչ չի հաղորդվում: