Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մատաղիսում ադրբեջանցի գեներալ-լեյտենանտ և ևս 4 զինվորական են պայթել ականի վրա

Մատաղիսում ադրբեջանցի գեներալ-լեյտենանտ և ևս 4 զինվորական են պայթել ականի վրա
Աշխարհ
13:50, 09 февраль 2021
Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ականի վրա պայթել են 5 ադրբեջանցի զինվորականներ, որոնց թվում՝ գեներալ-լեյտենանտ Քյամիլ Դունիևը, հայտնում են ադրբեջանական կայքերը։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ փաստը։

Ծանր վիրավորում ստացած զինվորականները տեղափոխվել են հոսպիտալ։