Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեհաստանում ուղղաթիռի կործանման պատճառով մահացել են երկու մարդ

Լեհաստանում ուղղաթիռի կործանման պատճառով մահացել են երկու մարդ
Աշխարհ
14:07, 23 февраль 2021
Փետրվարի 23-ի գիշերը Լեհաստանի հարավում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են, տեղեկացնում է Wirtualna Polska հրատարակությունը:

Նշվում է, որ Bell 429 տիպի մասնավոր ուղղաթիռով 4 մարդ է ճանապարհորդել: Տեղում մահացել են առջևում նստած 2 տղամարդիկ: Նրանց հետ միասին եղել են մի կին և տղամարդ, որոնք ուղղաթիռի ընկնելուց հետո ինքնուրույն դուրս են եկել դրա միջից: Նրանց վիճակը գնահատվում է ծանր, բայց կյանքին վտանգ չի սպառնում:

Ուղղաթիռն ընկել է անտառային տարածքում՝ ճանապարհից մոտ 100-200 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով վիրավորներին և կործանված ուղղաթիռին հասանելիությունը դժվարացել է:

Բացի այդ, փրկարարական աշխատանքներին խոչընդոտել է ավիավթարի տարածքում առկա  մառախուղը: Դեպքի վայրում աշխատում է փրկարարների 8 խումբ:

Ուղղաթիռի կործանման պատճառը կորոշի ավիավթարների հետաքննության Լեհաստանի պետական հանձնաժողովը: