Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանադայում անոմալ տապից մահացածների թիվը հասել է 719-ի

Կանադայում անոմալ տապից մահացածների թիվը հասել է 719-ի
Աշխարհ
16:14, 03 июль 2021
Կանադայի բրիտանական Կոլումբիայում գրանցված անոմալ տապը 719 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով CBC հեռուստաալիքին:

Ավելի վաղ հայտարարվել էր մահվան մոտ 500 դեպքի մասին: Տեղական իշխանությունները հայտնել են, որ օրեր առաջ գրանցվել է օդի ջերմաստիճանի պատմական ռեկորդային բարձրացում՝ 49.5 աստիճան: