Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունները կոչ են արել Սոչիի բնակչությանը ցանկացած պահի պատրաստ լինել տարհանման

Իշխանությունները կոչ են արել Սոչիի բնակչությանը ցանկացած պահի պատրաստ լինել տարհանման
Աշխարհ
21:24, 05 июль 2021
Սոչիում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել է մոտ 30 տուն, սակայն մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում. այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Բենիամին Կոնդրատևը. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Սև ծովի ափին փոթորկի նախազգուշացում կա: Այս պահին ամենաբարդ իրավիճակը Սոչիում է: Գետերը վարարել են ու ողողել բնակելի որոշ շենքեր: Մենք պետք  է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման», - գրել է նա:


Նշենք, որ նախօրեին Սոչիում ուժեղ քամու և անձրևաջրերի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ տուժել:

Խորոտա և Մացեստա գետերի մակարդակները հասել են կրիտիկական մակարդակի: Տեղի բնակիչներին խնդրել են պատրաստել փաստաթղթեր և առաջին անհրաժեշտության իրեր՝ արտակարգ տարհանման համար: