Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2617 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2617 նոր դեպք
Տարածաշրջան
12:23, 24 июль 2021
Հուլիսի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2617 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 869 մարդ, մահացել է 9 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 400698, որից 371434 ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5665:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 43394 փորձարկում, այդ թվում՝ 23104-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20290-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.03% է, վերջին 14 օրվանը՝ 5,55%, վերջին 7 օրվանը՝ 6.15%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 398454 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6673 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4963 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1564 անձ: