Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռայիսին ցանկանում է արագացնել Իրանով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը. APA

Ռայիսին ցանկանում է արագացնել Իրանով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը. APA
Տարածաշրջան
11:40, 09 октябрь 2023
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ցանկանում է արագացնել Իրանի միջով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով շաբաթ օրը կառավարության նիստի ժամանակ Ռայիսիի հայտարարությունը։

Նիստին Ռայիսին ընդգծել է Արաքսի սահմանային անցակետի շինարարության արագացման կարևորությունը։

Ըստ APA-ի՝ Իրանի նախագահն ասել է, որ այս նախագծի մեկնարկը կբարձրացնի երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի մակարդակը։

Անցած շաբաթավերջին Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի ունեցավ Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Հաղորդվում է, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։

Ըստ կողմերի՝ «ստեղծված ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն բեռնափոխադրումների ավելացմանը և Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացնելուն»։

Աղբյուր՝ azatutyun.am