Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրաքի հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Բարզանիի հետ

Իրաքի հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Բարզանիի հետ
Տարածաշրջան
22:05, 30 июль 2021
Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարությունում և Իրաքում քրիստոնյաների, մասնավորապես հայ համայնքի խնդիրները, ինչպես նաև  եկեղեցիների և վանքերի իրավունքների պաշտպանությանը, Իրաքում քաղաքական գործընթացներին և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սպառնալիքներին առնչվող մի շարք հարցեր:

Իրաքի հայոց թեմի առաջնորդը Բարզանիին մանրամասներ է ներկայացրել  հայաշատ բնակչություն ունեցող Զահո կատարած իր այցի մասին: Վերջինս բարձր է գնահատել Իրաքյան Քուրդիստանում տիրող հանդուրժողականության, խաղաղության և համակեցության մշակույթը: