Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆիդան․ «Շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ»

Ֆիդան․ «Շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ»
Տարածաշրջան
19:35, 20 ноябрь 2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանում 2024թ․ բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հարավային Կովկասին։

«‎Մենք շարունակեցինք մեր համերաշխությունն Ադրբեջանի հետ բոլոր իմաստներով և «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։  Վերջ դրվելով 30-ամյա օկուպացիային՝ Հարավային Կովկասում ապահովվեց հանգստություն։  Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ»,- նշել է Ֆիդանը։

Վերջինս նաև նորից առաջ է քաշել թուրք-ադրբեջանական այն պնդումը, թե «Հայաստանը պետք է համապատասխան  կառուցողական մոտեցմամբ պատասխանի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին»։

Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են լիակատար համերաշխությամբ։

Աղբյուր`    TRT haber

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button