Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում 208 անտառային հրդեհներից 196 -ը տեղայնացված է

Թուրքիայում 208 անտառային հրդեհներից 196 -ը տեղայնացված  է
Տարածաշրջան
13:18, 06 август 2021
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիան տեղայնացրել է հուլիսի 28 -ից օգոստոսի 6 -ը տեղի ունեցած անտառային հրդեհների 208 օջախներից 196-ը: Այս մասին հայտնում է Թուրքիայի անտառտնտեսության գլխավոր տնօրինության թվիթերյան էջը:

«Թուրքիան իր ամբողջ հնարավորությունների մոբիլիզացման շնորհիվ կարողացել է հուլիսի 28-ից օգոստոսի 6-ը երկրում բռնկված 208 հրդեհներից 196-ը իր վերահսկողության տակ վերցնել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նախօրեին երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին էլ հայտնել էր, որ բնական աղետի դեմ պայքարում ներգրավված է 16 ինքնաթիռ, 56 ուղղաթիռ, 850 ջրատար մեքենաներ և տանկեր: