Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել

Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը. գրում է ermenihaber-ը: 
 
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է  անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։  

Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։ 

Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան մոտ գտնվող գյուղեր։

Տեսանյութը լուսանկարել է տեղի 40 տարվա  ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը։ Վերջինս նշել է, որ նման երույթի առաջին անգամ է ականատես լինում։

Նրա խոսքերով, այս պահին  գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։  Շահինը նշել է, որ, եթե այս ջեմաստիճանը պահնապնվի 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի։