Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք
Տարածաշրջան
14:36, 22 август 2021
Օգոստոսի  21-ին կատարվել  է  35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  4 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  11120 քաղաքացու հետազոտություն, որից  1021-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: