Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից 60 մարդ է մահացել

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից 60 մարդ է մահացել
Տարածաշրջան
12:13, 23 август 2021
Վրաստանում կորոնավիրուսի 2․354 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնում է jnews.ge կայքը:
 
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5․200 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 60 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 517․098 դեպք, որից 453․488 մարդ ապաքինվել է, 6․831-ը՝ մահացել:
 
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 979․813 մարդ, մեկ օրում պատվաստվել է 17․670 քաղաքացի: