Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում մարել են հերթական հրդեհի օջախը

Թուրքիայում մարել են հերթական հրդեհի օջախը
Տարածաշրջան
20:33, 24 август 2021
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ շրջանի անտառներում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է առնվել։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Երեկ այդ նահանգի անտառներում շոգ  եղանակի հետևաքնով առավոտյան բռնկվել էր հրդեհ։ Կրակը մարվել է ինքնաթիռների և ուղղաթիռների օգնությամբ։ Դեպքի վայր էին տեղափոխվել մեծ թվով հրշեջ ծառայության աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում այս ամառ բռնկվել են ուժեղ հրդեհներ, որոնք ընդգրկել էին հսկայական տարածքներ։