Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 373 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 373 նոր դեպք
Տարածաշրջան
13:26, 27 февраль 2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 373 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 34 933 թեստ, այստեղից 23 966-ը՝ հակագենի արագ թեստով և 10 967-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,07%, վերջին 14 օրը – 2,07%, վերջին 7 օրը – 1,76%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 270 510 դեպք: Ապաքինվել է ևս 542 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 264 589:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 499 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 332 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 481»,- նշված է տեղեկության մեջ: