Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան

Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան
Տարածաշրջան
12:22, 12 февраль 2024
Ադրբեջանի ականազերծման պետական գործակալության հրապարակած տեղեկատվության համաձայն՝  Հայաստանը փոխանցել է օկուպացված Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան:

Նշվում է, որ դրանք հիմնականում ընդգրկում են օկուպացված Քարվաճառի Մռավ լեռնաշղթայի շուրջ ընկած տարածքները։

Հիշեցնենք՝  հունվարի վերջին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ԼՂ տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյան աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: 

Նշվել էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:

Աղբյուրը` armtimes.com-ի