Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-իրանական հարաբերությունները խորն են, Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին. Փաշինյան

Հայ-իրանական հարաբերությունները խորն են,  Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին. Փաշինյան
Տարածաշրջան
13:41, 19 февраль 2024
Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները խորն են, և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին։  Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները խորն են, և շարունակում ենք նվիրված լինել այդ հարաբերություններին։ Բայց սա էլ այն դեպքերից է, որ ամեն ինչ պարզ չէ։ Մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ տեղերում լարումներ են առաջացնում, մեր լավ հարաբերություններն այլ երկրների հետ Իրանում են լարվածություն առաջացնում»,- նշեց Փաշինյանը։