Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ հոդվածներով է մեղադրվում տարեց արցախցուն գլխատած ադրբեջանցի Քյամիլ Զեյնալին. Վաղը կկայանա նրա գործով դատավարությունը

Ինչ հոդվածներով է մեղադրվում տարեց արցախցուն գլխատած ադրբեջանցի Քյամիլ Զեյնալին. Վաղը կկայանա նրա գործով դատավարությունը
Տարածաշրջան
13:18, 21 февраль 2024
Հայտնի են դարձել հոդվածները, որոնցով մեղադրվում է Ռուսաստանում ձերբակալված ֆիթնես-մարզիչ Քյամիլ Զեյնալին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 135 (մարդկության դեմ հանցագործություններ), 137 (ռազմական հանցագործություններ), 140 (ռազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (վարձկանների ներգրավում) և 149 (ագրեսիա) հոդվածներով։

Քյամիլ Զեյնալիի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա վաղը։

Հիշեցնենք. փետրվարի 20-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես-մարզիչ Քյամիլ Զեյնալին, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել Հայաստանը: