Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերն ու անելիքները

Սուրեն Պապիկյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերն ու անելիքները
Տարածաշրջան
18:13, 26 февраль 2024
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի պաշտոնական իր էջում գրել է.

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել եմ գործընկերոջս՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։

Քննարկել ենք պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ ենք փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։

Երկուստեք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։