Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը կրկին զառանցել է և սպառնացել Հայաստանին

Ալիևը կրկին զառանցել է և սպառնացել Հայաստանին
Տարածաշրջան
18:37, 26 февраль 2024
«Հայաստանն ու նրա հովանավորները կարծում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Նրանք սխալվել են, սխալվում են նաև այսօր»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Խոջալուի շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել և նետվում է ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը»,- ասել է Ալիևը։