Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի Մեջլիսի նախագահը վերընտրվել է՝ հավաքելով ավելի քան 447 հազար ձայն

Իրանի Մեջլիսի նախագահը վերընտրվել է՝ հավաքելով ավելի քան 447 հազար ձայն
Տարածաշրջան
12:28, 04 март 2024
Իրանի ընտրական շտաբը հրապարակել է 245 պատգամավորների անունները, որոնք ընտրությունների առաջին փուլի արդյունքներով անցել են նոր գումարման Իսլամական Հանրապետության Մեջլիս (Իրանի միապալատ խորհրդարան)։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ 

 Գործակալության տեղեկություններով՝ նրանց թվում է նախորդ գումարման Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրան հաջողվել է վերընտրվել նոր ժամկետով՝ հավաքելով ընտրողների ավելի քան 447 հազար ձայն։

Խորհրդարանում ևս 45 տեղի ճակատագիրը, գործակալության տեղեկություններով, կորոշվի քվեարկության երկրորդ փուլում։ Դրա անցկացման ժամկետը առայժմ չի նշվում։

Հիշեցնենք. Մեջլիսը բաղկացած է 290 պատգամավորից։ Պատգամավորական լիազորությունները չորս տարի ժամկետով են։