Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵԽԽՎ-ն կանխակալ ու կեղտոտ արշավ է սկսել Ադրբեջանի դեմ». Ալիևը բողոքել է Բուլղարիայի ԱԺ նախագահին

«ԵԽԽՎ-ն կանխակալ ու կեղտոտ արշավ է սկսել Ադրբեջանի դեմ». Ալիևը բողոքել է Բուլղարիայի ԱԺ նախագահին
Տարածաշրջան
18:16, 04 март 2024
Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, եվրոպական մի շարք ինստիտուտներ լայնածավալ արշավ են սկսել Ադրբեջանի դեմ, ինչը կրում է կանխակալ բնույթ»:

 Ալիևն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը «կանխակալ ու կեղտոտ արշավ» է սկսել Ադրբեջանի դեմ, և այդ «մոտեցումը անհանդուրժելի է մեր պատվիրակության կողմից: Նա նշել է, որ մի շարք երկրների խորհրդարաններ «դեմ են արտահայտվել այդ անարդարությանը»: