Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի

Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի
Տարածաշրջան
18:19, 04 март 2024
Դեմ ենք աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կփոխի միջազգային սահմանները տարածաշրջանում և այս կապակցությամբ բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին` կրկին անդրադառնալով «միջանցքի» ու տարածաշրջանում սահմանների փոփոխության հարցին։

Իրանի դիրքորոշումն այս կապակցությամբ բազմիցս հնչել է. «Այդ հարցում փոփոխություն չի եղել և չի լինելու: Ինչպես գիտեք, Իրանի և Հայաստանի հարաբերությունները կառուցողական են և հիմնված են ընդհանուր շահերի վրա տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման համար», - ընդգծել է Քանանին։