Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը այցելել է Ադրբեջան

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը այցելել է Ադրբեջան
Տարածաշրջան
10:45, 02 апрель 2024
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին այցելել է Ադրբեջան։

X սոցիալական ցանցում Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի գրասենյակի հրապարակումներում ասվում է, որ Փեյլին հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, ԱԳ նախարարի տեղակալ Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի, ինչպես նաև Ադրբեջանում ԱՄՆ և Իսրայելի դեսպաններ Մարկ Լիբիի և Ջորջ Դիկի հետ։

Հաղորդվում է, որ Փեյլին, Հաջիևը ևԱլիզադեն «արդյունավետքննարկումներ են ունեցել Իրանի, պատժամիջոցների կիրառման ևտարածաշրջանում իրավիճակիվերաբերյալ», իսկ Բաքվում Իսրայելիդեսպանի հետ Փեյլին քննարկել է«տարածաշրջանում իրանականռեժիմի ապակայունացնողպահվածքը»՝ նշելով, որ ինքը «շատուրախ է լսել Իսրայելի և Ադրբեջանիմիջև պատմամշակութային կապերիմասին»: