Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում՝ «ռուսական օրենքի» պատճառով

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում՝ «ռուսական օրենքի» պատճառով
Տարածաշրջան
14:04, 03 апрель 2024
Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստը սկսվել է պատգամավորների ծեծկռտուքով։

Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը կրկին ներկայացնելը խորհրդարան վիրավորանք է բոլորի համար և «ռուսական օրենք» է։

Էլիսաշվիլիի հայտարարությունն առաջացրել է իշխող կուսակցության պատգամավորների վրդովմունքը, իսկ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներից պահանջել է չօգտագործել «ռուսական օրենք» բառակապակցությունը։
Այնուհետև խոսնակը Ալեկո Էլիսաշվիլիին դուրս է հրավիրել նիստերի դահլիճից։