Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում լարվածությունն ուժեղանա․ Ֆիդանը՝ Իրանի արտգործնախարարին

Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում լարվածությունն ուժեղանա․ Ֆիդանը՝ Իրանի արտգործնախարարին
Տարածաշրջան
16:59, 14 апрель 2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ։

Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրները։

Հաքան Ֆիդանը զրույցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում լարվածությունն ուժեղանա Իսրայելի դեմ Իրանի գործողությունից հետո և ցանկանում է վերջ դնել լարվածության աճին նպաստող քայլերին:

Իրանի ԱԳ նախարարն էլ իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի դեմ պատասխան գործողությունն ավարտվել է, և որ Իրանը նոր գործողություն չի սկսի, եթե նրա վրա չհարձակվեն: