Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի

Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի
Տարածաշրջան
15:35, 15 апрель 2024
Թբիլիսիում տեղի է ունենում բողոքի ակցիա «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ։

Ցույցը տեղի է ունենում Վրաստանի խորհրդարանի բակում. ցուցարարները պարզել են ԵՄ դրոշը՝ վանկարկելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման դեմ կարգախոսներ։

Այժմ խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը քննարկում է օրինագիծը: Հանձնաժողովի լսումների մեկնարկից առաջ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները հանդես են եկել համատեղ ասուլիսով և պահանջել հետ կանչել օրինագիծը։