Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայի բնակչին սպանած 21-ամյա ադրբեջանցու բնակարանում հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար

Մոսկվայի բնակչին սպանած 21-ամյա ադրբեջանցու բնակարանում հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար
Տարածաշրջան
12:01, 19 апрель 2024
Մոսկվայում բնակվող 25-ամյա Կիրիլ Կովալևի սպանության կասկածյալ Ադրբեջանի 21-ամյա քաղաքացի Շահին Աբբասովի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար: Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը։ «Կասկածյալի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ կանխիկ գումար՝ 44 միլիոն ռուբլուց ավելի և 300 հազար դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննությունը կպարզի դրանց պատկանելությունը, ինչպես նաև գնահատական կտա այդ խոշոր գումարի ստացման և շրջանառության օրինականությանը։ Ներկայումս քննիչների ու իրավապահ մարմինների օպերատիվ աշխատակիցների կողմից միջոցներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացին Մոսկվայում սպանել է տեղի բնակչին ապօրինի կայանման համար նկատողության պատճառով: