Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 533 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 533 նոր դեպք
Տարածաշրջան
12:28, 11 сентябрь 2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 533 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 34 383 թեստ, այստեղից 19 987-ը՝ հակագենի արագ թեստով և 14 396-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 7,37%, վերջին 14 օրը –8,09%, վերջին 7 օրը –7,5%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 579 031 դեպք: Ապաքինվել է ևս 1 762 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 536 321:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 8 146 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 467 065 մարդ, օրական՝ 25 132:

Կարանտինային գոտում է 87 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 214-ը: