Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսիում ձերբակալություններ են սկսվել

Թբիլիսիում ձերբակալություններ են սկսվել
Տարածաշրջան
16:23, 02 март 2021
Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր կուսակցությունների մի քանի կողմնակիցների, որոնք մասնակցել են Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ անցկացվող ցույցին, հայտնում է 1in.am-ը՝ հղում անելով «Ինտերֆաքսին»:

Պիկետը սկսվել է առավոտյան: Ակցիայի մասնակիցները վիրավորական խոսքեր են բղավել խորհրդարանի շենք մտնող պատգամավորների հասցեին: Բողոքի ակցիային, ընդհանուր առմամբ, մասնակցել է մի քանի տասնյակ մարդ, որոնցից մի քանիսը բերման են ենթարկվել փողոցի երթևեկելի հատվածը փակելու փորձի համար:

Sputnik Georgia-ի փոխանցմամբ, ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Միացյալ ազգային շարժման անդամ Բեսո Գազդելիանին:

Վրաստանում ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են բանտից ազատել Միացյալ ազգային շարժման նախագահ Նիկանոր Մելիային և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: