Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի խումբ ադրբեջանցիներ են ձերբակալվել օկուպացված Քարվաճառ ներթափանցման փորձի ժամանակ. Sputnik

Մի խումբ ադրբեջանցիներ են ձերբակալվել օկուպացված Քարվաճառ ներթափանցման փորձի ժամանակ. Sputnik
Տարածաշրջան
19:28, 26 сентябрь 2021
Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ փորձել են ներթափանցել Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող Քարվաճառի շրջան, հայտնում է Sputnik-ը։

Ընդհանուր առմամբ, ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, ոստիկանության անցակետը շրջանցելու փորձի ժամանակ ձերբակալվել է 11 մարդ:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նրանք փորձել են մուտք գործել ականների դեռ լիովին չմաքրված տարածք՝ շրջանցելով վերահսկիչ անցակետերը։

Հիքմեթ Շուքյուրովը, Էլչին Ալիևը, Նաթիգ Ջաբարովը, Քյամալեդին Գասիմովը, Սեյֆուլա Ջաբարովը, Զամին Գարաևը, Ֆիրուզ Ախունովը, Նիյամեդին Սալախովը, Բահշեիշ Սամեդովը, Մուրադ Ալիևը և Ռամիզ Ալիևը ձերբակալվել են Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից:

Ձերբակալվածների հետ բացատրական զրույց է անցկացվել, նրանց համար պարզաբանել են ականապատ տարածքներ ներթափանցելու վտանգը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի քաղաքացի Զաֆար Տագաևը Ակնայի (Աղդամ) շրջանում պայթել է հակատանկային ականի վրա: Նշվում էր, որ նա էքսկավատորով շինարարական աշխատանքներ էր կատարում։ Միջադեպի հետևանքով տղամարդը վիրավորվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։