Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք
Տարածաշրջան
20:43, 27 сентябрь 2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2383 մարդ, մահացել է 27 պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 13277 թեստ, որից 7302-ը՝ հակագենի արագ թեստ, 5975-ը՝ ՊՇՌ:

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը՝ 4,99%, վերջին 14 օրվանը՝ 6,48%, վերջին 7 օրվանը՝ 6,01%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 607155 դեպք, որից ապաքինվել է 578881 պացիենտ, մահացել է 8844 մարդ:

Վրաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 749 457 մարդ, մեկ օրում պատվաստվել է 6617 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 45 պացիենտ, ստացիոնարում հսկողության տակ է 4569 մարդ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 776 վարակված: