Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում առաջիկա օրերին կսկսվի 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստում

Վրաստանում առաջիկա օրերին կսկսվի 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստում
Տարածաշրջան
21:32, 29 сентябрь 2021
Վրաստանում առաջիկա օրերին կսկսվի տասներկու տարեկանից բարձր երեխաների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ Առաջին դեպքում հնարավոր է, որ պատվաստեն այն երեխաներին, ովքեր գտնվում են տասներկու տարեկանից բարձր տարիքային խմբում եւ ռիսկային որեւէ խմբում են, եւ երկրորդ դեպքում, հնարավոր է իրականացվի բոլոր՝ տասներկու տարեկանից բարձր տարիքային խմբի երեխաների պատվաստում՝ անկախ նրանց առողջական վիճակից։


Նշենք, որ օրինակ Միացյալ Նահանգները եւ Կանադան, ինչպես նաեւ եվրոպական բազմաթիվ երկրներ ընտրել են երկրորդ տարբերակը։ Վրաստանում երկու տարբերակներն էլ հնարավոր է, որ կիրառեն։