Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի և Իրանի միջև մեկնարկում են քաղաքական խորհրդակցություններ․ ermenihaber.am

Թուրքիայի և Իրանի միջև մեկնարկում են քաղաքական խորհրդակցություններ․ ermenihaber.am
Տարածաշրջան
15:43, 07 октябрь 2021
Հոկտեմբերի 8-ին Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են իրականացվելու։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ 

Հիշյալ խորհրդակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով: Նշվում է, որ դրանց ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և մտքերի փոխանակում անել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ:

Աղբյուր՝ ermenihaber.am