Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել
Տարածաշրջան
14:24, 09 октябрь 2021
Հոկտեմբերի 11-ը երկրում սգո օր է հայտարարվել՝ Բաթումում բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհերի կապակցությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Խորապես վշտացած եմ Բաթումում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին ու մերձավորներին: Նրանց հետ սգում է նաև ողջ Վրաստանը։ Իմ որոշմամբ՝ ի հիշատակ զոհերի՝ հոկտեմբերի 11-ը սգո օր կհայտարարվի: Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն հայտարարել է միջադեպի հետաքննության շրջանակներում 3 մարդու ձերբակալման մասին»,- գրել է Վրաստանի վարչապետը։