Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1558 հա տարածք, 489 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1558 հա տարածք, 489 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ
Տարածաշրջան
22:22, 03 март 2021
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1558 հա տարածք, 489 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 45 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: