Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհի ամենաբարձրահասակ կինն ապրում է Թուրքիայում

Աշխարհի ամենաբարձրահասակ կինն ապրում է Թուրքիայում
Տարածաշրջան
22:44, 13 октябрь 2021
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։

Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։

Այս տարի Գելգին ևս մեկ անգամ հասակի չափում է անցել և դարձել արդեն չափահասների ռեկորդակիր։ 24-ամյա աղջկա արտասովոր բարձր հասակի պատճառը Ուիվերի համախտանիշն է, որը բնածին հիվանդություն է և պատճառ է դառնում հիվանդի չափից դուրս արագ աճին, իսկ երբեմն նաև ուղեկցվում է թեթև մտավոր խնդիրներով:

Գելգին բարձր հասակի պատճառով դժվարանում է քայլել։ Նա կարողանում է տեղաշարժվել միայն հատուկ իր համար պատրաստված սայլակի կամ քայլակի օգնությամբ։

Ուշագրավ է, որ աշխարհի ամենաբարձրահասակ տղամադը ևս ապրում է Թուրքիայում։ Դա Սուլթան Քյոսեն է, ում հասակը կազմում է 251 սմ։