Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրանի կառավարությունը նախանձում է Ադրբեջանի ռազմական և դիվանագիտական ձեռքբերումներին և դրանում վտանգ է տեսնում»․ թուրք ռազմական փորձագետ

«Իրանի կառավարությունը նախանձում է Ադրբեջանի ռազմական և դիվանագիտական ձեռքբերումներին և դրանում վտանգ է տեսնում»․ թուրք ռազմական փորձագետ
Տարածաշրջան
12:44, 14 октябрь 2021
Թուրքիայում, փաստորեն, կարծում են, որ Իրանի կառավարությունը նախանձում է Ադրբեջանի ռազմական և դիվանագիտական ձեռքբերումներին և դրանում վտանգ է տեսնում։ 

Թուրք ռազմաքաղաքական փորձագետ Չոշկուն Բաշբուղը report.az-ի հետ զրույցում նշել է, որ Իրանը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի եւ նրա ազգային շահերի դեմ ուղղված ցանկացած գործողություն քայլ է, որը մեծ իրարանցում կառաջացնի։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական և ռազմական գործընթացների վերաբերյալ Իրանը հնչեցնում է կարծիքներ, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությանը չեն  արժանանում։ Նա Իրանի այս հայտարարությունները և՛ քաղաքական, և՛ ռազմական է դիտարկում:

Թուրք փորձագետը նաև դժգոհել է, որ Արցախյան երկրորդ պատերազմում,  Իրանը՝ լինելով իսլամական պետություն և հարևան երկիր, որի բնակչության կեսից ավելին ադրբեջանցի-թուրքեր են, հակաադրբեջանական դիրքորոշում է արտահայտել:

Չոսքուն Բաշբուղը նաև մեկնաբանել է «երեք եղբայրների» զորավարժությունների վերաբերյալ Իրանի մտահոգությունը.  «Իրանի խանդը Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությունների վերաբերյալ, նույնպես ակնհայտ է և անհասկանալի: Մենք Իրանին առաջարկեցինք համագործակցություն՝ 3 + 3 ձևաչափով: Սակայն Իրանը չարձագանքեց այս առաջարկներին ու մոտեցմանը»: 

Սյուզի Սիրականյան