Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Լաչինում

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Լաչինում
Տարածաշրջան
12:13, 19 октябрь 2021
Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում՝ Բերձորում։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

«Համաձայն 2021 թվականի ցամաքային զորքերի պատրաստության պլանի ՝ հոկտեմբերի 19-ից Լաչինում մեկնարկել են ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Զորավարժություններն անցկացվում են կապի և տեղանքում կողմնորոշվելու տարատեսակ միջոցների լայնամասշտաբ կիրառմամբ։

«Զորավարժությունների ընթացքում ստուգվում է ցամաքային զորքերի և զորքերի տեսակների փոխգործակցությունը ՝ կառավարման ժամանակակից մեթոդների կիրառմամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ pastinfo.am