Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի ընդդիմադիր թեկնածուները հաղթելու դեպքում, միևնույնն է, որևէ բան չեն կարող անել․ Ղարիբաշվիլի

Վրաստանի ընդդիմադիր թեկնածուները հաղթելու դեպքում, միևնույնն է, որևէ բան չեն կարող անել․ Ղարիբաշվիլի
Տարածաշրջան
16:03, 23 октябрь 2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահ է՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում, եթե նույնիսկ հաղթեն ընդդիմադիր թեկնածուները, միևնույնն է, առանց կենտրոնական իշխանության՝ որևէ բան չեն կարող անել. գրում է aliq.ge-ն:

Այս մասին Վրաստանի վարչապետը խոսել է  այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Սենակի քաղաքում։

Ղարիբաշվիլին անդրադարձել է Սենակիում առաջադրված ընդդիմության ներկայացուցիչ Կոբա Նակոպիային՝ ասելով, թե վերջինս անգամ ընտրվելու դեպքում, միևնույնն է, չի կարողանալու աշխատել։

«Եթե որևէ համայնքում հաղթի ընդդիմության թեկնածուն, միևնույնն է,  առանց կենտրոնական իշխանության  նա պարզապես հեռանկար չունի: Դա  պարզապես ինքնախաբեություն է» — ասել է վարչապետ Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանում կանցկացվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրություններ կլինեն 5 քաղաքներում ՝ Թբիլիսիում, Փոթիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում, 15 համայնքներում և 24 ընտրատարածքներում:  Քաղաքացիներն ընտրելու են 20 քաղաքապետի և ավագանիների 42 մեծամասնական անդամների։