Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն ու Ալիևը ծանոթացել են Ահմադբեյլի-Ֆուզուլի-Շուշի ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին

Էրդողանն ու Ալիևը  ծանոթացել են Ահմադբեյլի-Ֆուզուլի-Շուշի ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին
Տարածաշրջան
16:20, 26 октябрь 2021
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը այսօր բացեցին Ֆիզուլիի օդանավակայանը։ Նրանք նաև ծանոթացել են Ահմադբեյլի-Ֆուզուլի-Շուշի ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին, հայտնում է report.az-ը։

Նշենք, որ այս ճանապարհը սկսվել էր կառուցվել Արցախյան երկրորդ պատերազմի հետո, դեպի բռնազավթված Շուշի հասանելիությունն ապահովելու համար։

Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության նախագահ Սալեհ Մամեդովը նախագահներին ներկայացրել է կատարված աշխատանքը, այնուհետև նրանք հիմք են դրել Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Ագբանդ ավտոճանապարհին:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու անցած տարվա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում կառուցված առաջին օդանավակայանի բացման արարողությանը։