Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանը հոկտեմբերի 27-ին ժամանակավոր կփակի դեպի ՌԴ սահման տանող ճանապարհը

Վրաստանը հոկտեմբերի 27-ին ժամանակավոր կփակի դեպի ՌԴ սահման տանող ճանապարհը
Տարածաշրջան
17:43, 26 октябрь 2021
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի՝ Քվեշեթի-Կոբի հատվածով վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժը հոկտեմբերի 27-ին ժամը 01:00-ից մինչև 04:00-ն կսահմանափակվի: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը, գրում է «Գրուզիա օնլայնը»։

Նշվում է, որ ճանապարհը ժամանակավոր կփակվի՝ 9 կիլոմետրանոց թունելի կառուցման համար անհրաժեշտ հորատման փոխակրիչը տեղադրելու համար։

Վրաստանում նոր այլընտրանքային ճանապարհ է կառուցվում վրացական Քվեշեթի-Կոբի ռազմավարական ճանապարհի ամենաբարդ հատվածում։ Ձմռանն այս հատվածում հաճախ ձնահյուսի վտանգ է առաջանում, ինչի արդյունքում ճանապարհը փակվում է։

Նշվում է, որ նոր ճանապարհը վրացի և տարանցիկ փոխադրողներին թույլ կտա ազատորեն անցնել Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան տարվա ցանկացած եղանակին։