Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փրկել Սաակաշվիլիին․ Մելիա

Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փրկել Սաակաշվիլիին․ Մելիա
Տարածաշրջան
22:33, 02 ноябрь 2021
«Ռուսթավիի բանտի առջև ցույցերը  կշարունակվեն  այնքան ժամանակ, մինչև մենք կոնկրետ արդյունք չստանանք և նախագահ Սաակաշվիլիին չազատենք այս դաժան իշխանության ճիրաններից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան. փոխանցում է aliq.ge-ն: 

Մելիայի հայտարարությամբ՝ երկրի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ կիրականացվեն։

«Ամենամեծ հանցագործությունն այն է, երբ Վրաստանի քաղաքացուն զրկում եք ընտրությունից։ Դուք պարտվողներին հաղթող եք հայտարարում  և ընդհակառակը, այն չի կարող մնալ անպատասխան։ Այո, Վրաստանը սկսում է արդար բողոքի ակցիա։ Ցույցը կմեկնարկի Բաթումիում, մենք սպասում ենք բաթումցիներին և ոչ միայն բաթումցիներին, այսօր ժամը 17:00-ին՝ Աջարիայի կառավարության շենքի մոտ գտնվող տարածքում: Բացի այդ, Ռուսթավիի բանտի առջև ժամը 18:00-ին սպասում ենք այն մարդկանց, ովքեր անհանգստացած են երրորդ նախագահի՝ Միխեիլ Սաակաշվիլիի  դեմ կատարվող մահափորձով  և նրա ճակատագրով»- նշել է Նիկա Մելիան։

Հիշեցնենք, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ից անազատության մեջ է։ Հոկտեմբերի  14-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում, Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային շարժում» կուսակցությունը և նրա աջակիցները անցկացրեցին բողոքի ցույց՝ պահանջելով ազատ արձակել վերջինիս, սակայն համաձայնություն չստանալուց հետո որոշեցին դեմել ավելի կոշտ քայլերի։ 

Երրորդ նախագահը մեկ ամսից ավելի է հացադուլի մեջ է։ Ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն իշխանությունները թույլ չեն տալիս։