Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինական ընկերությունը շարժիչներ կմատակարարի թուրքական ԱԹՍ-ների համար

Ուկրաինական ընկերությունը շարժիչներ կմատակարարի թուրքական ԱԹՍ-ների համար
Տարածաշրջան
21:55, 12 ноябрь 2021
Թուրքական  «Bayraktar TB2» ԱԹՍ-ներն արտադրող «Baykar Makina» և ուկրաինական «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել. գրում է ermenihaber.-ը:

Ըստ այդ պայմանագրերի՝ ուկրաինական ընկերությունը պետք է ապահովի «Baykar»-ի նոր նախագծերի շարժիչների մատակարարումը և ինտեգրումը:

Թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է, որ իրենց նոր նախագծի՝ անօդաչու մարտական ինքնաթիռի համար ստորագրվել է 2 պայմանագիր՝ «AI-322F շարժիչի մատակարարման» և «AI-25TLT շարժիչի ինտեգրման» մասին:

Բացի այս երկու ընկերությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել «Akıncı» ԱԹՍ-ի համար որպես այլընտրանք մեկ այլ` MS500 տեսակի շարժիչի ինտեգրման շուրջ: «Akıncı» ԱԹՍ-ն շահագործման է հանձնվել այս տարի և աշխատում է ուկրաինական ընկերության արտադրած AI-450 շարժիչով: