Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային՝ ստեղծելու գերժամանակակից կործանիչ․ Ermenihaber.am

Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային՝ ստեղծելու գերժամանակակից կործանիչ․ Ermenihaber.am
Տարածաշրջան
13:02, 15 ноябрь 2021
Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում:
 
Ավելի վաղ ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի F-35 կործանիչները՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։
 
«Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Թուրքիայի Հանրապետությանը հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում: Առայժմ մենք գտնվում ենք այդ նախագծի շուրջ բանակցությունների փուլում», - մանրամասնել է Շուգաևը։

Աղբյուր` Ermenihaber.am