Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե գիշերը հայկական կողմը խախտել է հրադադարը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե գիշերը հայկական կողմը խախտել է հրադադարը
Տարածաշրջան
14:37, 15 ноябрь 2021
Ադրբեջանի  պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 15-ի գիշերը  հայկական զինված ուժերի կողմից գնդակոծվել են ադրբեջանական բանակի դիրքերը՝ Քալբաջարի շրջանի Զագլիկ և Ելլիջա բնակավայրերում, հայտնում է Report-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին։

«Օգտագործելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիպուկահար հրացաններ, նռնականետներ՝ ինտենսիվ կրակի են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը»,- հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն՝ հավելելով, թե հայկական կողմից թիրախավորվել են նաև տեղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող տրակտորն ու բեռնատարները։

«Տեխնիկան վնասվել է, սակայն զինծառայողների շրջանում վիրավորներ չկան։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ իրադրությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ և ավելացվում, որ  ձեռնարկվում են համարժեք միջոցներ՝ ճնշելու հայկական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև մարտական դիրքերում հայկական կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ պետական սահմանին ցանկացած առճակատման ողջ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։