Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար

Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար
Տարածաշրջան
13:14, 18 ноябрь 2021
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որի ընթացքում կողմերին վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար, գրում է TASS-ը, վկայակոչելով  Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ, քննարկվել է տարածաշրջանում իրավիճակը։ Փոխվարչապետը ևս մեկ անգամ նշել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրավիճակի թուլացման կարևորությունը։ Նա հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում բոլոր ջանքերը գործադրելու՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։