Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ՀՀ ԱԳՆ

Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ՀՀ ԱԳՆ
Տարածաշրջան
14:15, 23 ноябрь 2021
Ինչպես արձանագրված է Կառավարության ծրագրում, Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Եթե ու երբ գործընթացը առաջ գնա, մենք, բնականաբար, հանրությանը զարգացումների մասին կտեղեկացնենք:

Միաժամանակ նշեմ, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում»,- հայտնել է Վահան Հունանյանը: