Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաշաթաղում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա

Քաշաթաղում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա
Տարածաշրջան
15:19, 23 ноябрь 2021
Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ազերիշիգ» էներգաբաշխիչ ընկերության աշխատակից 1988 թվականին ծնված Մահիր Ռամիզ օղլու Աբիլովը Արցախի գրավյալ Քաշաթաղի շրջանում (Լաչին) ծառայողական պարտականությունները կատարելիս պայթել է հակահետևակային ականի վրա։
Տեղի դատախազությունը հայտնում է, որ դեպքի վայրի զննություն է կատարվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են այլ գործողություններ։

Նշվում է, որ Մահիր Աբիլովի աջ ոտքն անդամահատվել է։ Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն։ Հավելենք՝ նախօրերին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021-ի նոյեմբերի 22-ը ականի վրա պայթելու հետևանքով մահացել կամ վիրավորում է ստացել շուրջ 180 ադրբեջանցի, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։

 Աղբյուրը՝ factor.am