Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում 21-ամյա երիտասարդը մոլորվել է․ հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ադրբեջանցիների կողմից վերցվել արգելանքի․ ԱՀ ԱԱԾ

Արցախում 21-ամյա երիտասարդը մոլորվել է․ հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ադրբեջանցիների կողմից վերցվել արգելանքի․ ԱՀ ԱԱԾ
Տարածաշրջան
15:58, 23 ноябрь 2021
ԱՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։
Այսօր վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու  հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: